socialmedia.am-ը գրում է. Հայաստանի սամբոյի ֆեդերացիան խոր վշտով հայտնում է, որ 2017թ. Եվրոպայի առաջնությունում ծանր վնասվածք ստացած, սակայն Հայաստանի համար մաքառումների գնով բրոնզե մեդալ նվաճած Կոլյա Կարապետյանը, տասնութ ամիս պայքարելով կյանքի համար, գիտակցության չգալով՝ 2019թ. նոյեմբերի 29-ին հրաժեշտ տվեց երկրային կյանքին:Կոյլան ընդամենը երեսուն տարեկան էր…
Մարզիկի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 30-ին ժամը18-ից «Էրեբունի» սգո սրահում /Հասցե՝ Երևան, Խաղաղ Դոնի 2-14 /, հուղարկավորությունը դեկտեմբերի 1-ին, ժամը 13-ին, նույն վայրից:
Ցավակցում ենք Կոլյայի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, բոլորիս…