Փարաքար գյուղի հազարից ավելի բնակիչներ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկում՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և արդարացիորեն բարձրաձայնում են, որպեսզի Արմավիրի Մեծն մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վերջ տա իր ոստիկանական հակումներին և Փարաքար գյուղի անդորրը չխաթարի:
Փարաքարցիների խոսքվ «Մարզպետը մի օր քնել, հելել ու որոշել է, որ մեր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Վարազդատ Հակոբյանին և դպրոցի մի քանի աշխատակիցների պետք է ազատի աշխատանքից: Հետաքրքիր է՝ մարզպետը, որ պաշտոնավարման ընթացքում երևի չի հետաքրքրվել դպրոցի կյանքով, որտեղի՞ց է որոշել, որ տնօրենը պետք է ազատվի աշխատանքից:
Մենք մեր տնօրենից գոհ ենք, նա և կոլեկտիվի անդամները մեր երեխաներին ավելի շատ են ուսում տվել քան Մեծն մարզպետը: Բավական է արդեն, հոգնել ենք Ղահրամանյանի կամակատար որոշումներից ու խնդրում ենք կառավարությանը, որպեսզի հետամուտ լինեն, որ մարզպետը, ըստ մեր կարծիքի, իր անօրինական որոշումը չեղյալ հայտարարի:
Հակառակ դեպքում՝ մենք կառավարությանն ու մարզպետի կապացուցենք, որ՝ գյուղ կանգնի գերան կկոտրի»: Այս պահին նշված վայր են ժամանել նաև Ոստիկանության Էջմիածնի բաժնի մեծ թվով աշխատակիցներ ՝ Էջմիածնի ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ info24.am