Այնուհետև լրագրողները զրուցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ:
Նա հերքել է տարածված այն լուրերը, թե ինքը պատրաստվում է հրաժարական տալ:
Անդրադառնալով Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում տեղի ունեցած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» պերֆորմանսին՝ Արայիկ Հարությունյանն ասել է, որ այն դրամաշնորհային ծրագիր է եղել, ինքը դեռ չի հասցրել դիտել այն:
Նախարարը նաև շեշտել է, որ այս թեմայի վերաբերյալ քննարկումների հարցում մարդիկ հասել են ծայրահեղությունների:
Մանրամասները դիտեք ստորև ներկայացված տեսանյութում: