Ռաիսա Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Հոկտեմբերի 17 ին Թուրքիայում անցկացված գեղեցկության արվեստի Vip Hair Festival միջազգային մրցույթում Հայաստանը արժանացել է ոսկե մեդալի։ Սեղանին դրվել է մեր փառապանծ Հայոց Այբուբենը նախշատառերի և թռչնատառերի տարբերակով և Մեսրոպ Մաշտոցի կիսանդրին, ամբողջությամբ ձեռքի աշխատանք։
Հեղինակը` Ժաննա Արսենյան։ Եվ չնայած թուրքերի բացասական արձագանքների, Հայաստանի հավաքականի մարզիչ Ռաիսա Մելքոնյանը բեմ է բարձրացել Եռագույնով և բեմում ծածանել է մեր դրոշը։ Մենք սիրում ենք մեր Հայաստանը և աշխատում ի փառս մեր երկրի։
Մանրամասները Տեսանյութում