Ստամբուլից Հայաստան են վերադառնում շուրջ 100 հայեր՝ 4 ավտոբուսներով, նրանք արդեն ճանապարհին են։ NEWS.am-ի հետ զրույցում Հայաստան վերադարձող հայերից Նաիրա Հարությունյանն ասաց, որ իրենց վերադառնալու ֆինանսական հարցերը լուծել է ՀՀ կառավարությունը։
«Ես 6 տարի աշխատել եմ Ստամբուլում։ Գրանցված աշխատող չէի եւ երբ փակվեց աշխատանքից վայրը՝ ինձ աշխատավարձ չտվեցին։ 27 օր մնացի տանը ու որոշեցի դիմել ՀՀ ԱԳՆ-ին։ Մեզ տրամադրեցին այստեղից կամավորների կոնտակտներ, նրանք էլ մեզ օգնեցին, որ հավաքվենք հայերով ու վերադառնանք»,- պատմեց նա։
Նաիրա Հարությունյանն ասաց, որ իրենք տեղեկացված են՝ Հայաստան հասնելուն պես մեկուսանալու են. «Մենք գիտակցում ենք վարակի լրջությունը, եւ ոչ ոքս չի ուզի գնալ իր ընտանիքի անդամներին վարակել։ Մենք կհետեւենք բոլոր կանոններին»։
Նա նշեց, որ ավտոբուսներում իրենց բաժանել են բժշկական ձեռնոցներ, բժշկական դիմակներ, թաց ու չոր անձոցիկներ։
Մանրամասները՝ Տեսանյութում