Ռուսաստանի Կրասնոյարսկի շրջանում ոսկու հանքի տեխնոլոգիական ջրամբարի պատվարի փլուզման հետեւանքով ջուրը քշել է տնակները, որտեղ քնած են եղել ոսկու հանքում աշխատող բանվորները: Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով լուսադեմին՝ ժամը 6-ին, Մոսկվայի ժամանակով՝ 2-ին: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են 15 զոհի մասին: Մի քանի տասնյակ մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածք: Հաղորդվում է, որ պատվարի փլուզման պատճառ կարող էին լինել դրա կառուցման ընթացքում թույլ տրված սխալները, ինչպես նաեւ անձրեւները:
Մանրամասները Россия 24 -ի Տեսանյութում