Համացանցում է հայտնվել Ռուսաստանի Պետրոզավոդսկ քաղաքում գտնվող ուղղիչ-աշխատանքային գաղութում կալանավորին ծեծելու տեսանյութ: Ծեծի մասին առաջին անգամ հաղորդվել էր դեռևս սեպտեմբերին, սակայն այն ժամանակ գաղութի ղեկավարությունը հերքել էր այն: Նշվում է, որ կալանավորին ծեծել են կալանավայրի բուժկետի պետ Իվան Սավելյևն ու գաղութի պետ Իվան Կովալյովը: Դեպքը տեղի է ունեցել 2014թ. փետրվարին, դա երևում է տեսանյութի ժամանակից:
Երկու պաշտոնյաներըր ծեծում են կալանավորին, երբ տարածք է մտնում ևս մեկ հոգի և Սավելևի ականջին ինչ-որ բան է ասում: Ամենայն հավանականությամբ, զգուշացնում է, որ սենյակի տեսախցիկն անջատված չէ: Դրանից հետո ծեծը դադարում է: Միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել: Դեպքի մասին հայտնի դառնալուց հետո գաղութի բազմաթիվ կալանավորներ հայտարարել են, որ իրենք էլ հաճախակի խոշտանգումների ենթարկվել գաղութի պետի և մյուս աշխատակիցների կողմից:
Մանրամասները Տեսանյութում