armlife.am -ը գրում է. Թուրքիայի զինուժի կողմից Սիրիայի հյուսիսային շրջաններ հարձակումները շարունակվում են: հաղորդում է Սիրիայում լույս տեսնող հայկական Գանձասար թերթը հաղորդում է, որ Ղամիշլիի, Դրբեսիեի եւ Ռաս ուլ Այնի հրթիռակոծումների հետեւանքով, հոկտեմբերի 9-ին, զոհվել է 8, վիրավորվել 20 քաղաքացի։ Հրկիզվել է մեկ բնակարան:Թրուքական կողմը հետզհետե ընդլայնում է իր հարձակման աշխարհագրությունը։
Գործողությունը կոչվում է «խաղաղության աղբյուր»։
Ղամիշլիի հայությունը զգուշավորությամբ հետեւում է դեպքերի զարգացումներին:
Հրթիռներից մեկն ընկել է Ղամիշլիի Բշեյրիե թաղամասի բնակարաններից մեկի վրա: Այդ թաղամասի բնակչությունը ժամանակավորապես փոխադրվել է Ուսթա հայաբնակ թաղամաս, որ ավելի ապահով է։
Ղամիշլիի հայկական դպրոցներն այսօր փակ են՝ զգուշության նկատառումներից ելնելով։
Ի դեպ, ՀՀ ԱԳՆ հայտարարությունը արդեն իսկ հայտարարություն է տարածել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմական ներխուժման վերաբերյալ:
Մանրամասները Տեսանյութում