Արամ Ասատրյանը ծնվել է Վաղարշապատում, Արևմտյան Հայաստանից տեղափոխված փախստականների ընտանիքում։ Մանուկ հասակից սկսել է զբաղվել երաժշտությամբ, սակայն հայտնի է դարձել 1980-ական թվականների կեսերից։
1985 թվականին Լևոն Աբրահամյանի, Խաչիկ Սահակյանի, Սուրեն Գասպարյանի և Սիմոն Սիսոյանի հետ միասին ստեղծել է սեփական խումբը։
Հայրենասիրական և սիրային երգերով ելույթներ էր ունենում Արցախյան պատերազմի մասնակիցների համար։Ելույթներով հանդես էր գալիս Ասիայում, Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և արաբական երկրներում։ Ավելի քան 500 երգերի հեղինակ է։
2003 թվականին ՀՀ Մշակույթի նախարարությունը Արամ Ասատրյանին պարգևատրել է «Գուսան» պատվավոր տիտղոսով։
Մանրամասները Տեսանյութում