Մխիթարյանը շշպռել է Մոուրինյոյին

Բրիտանական Metro.co.uk պարբերականն  անդրադառնալով ՖԻՖԱ-ի կողմից անցկացված աշխարհի լավագույն մարզչի քվեարկությանը, նշել է, որ  Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր քայլով ուղղակի շշպռել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:

Տարվա մարզիչ անվանակարգում Մխիթարյանն առաջին հորիզոնականում նշել է «Ռեալի» գլխավորող Զինեդին Զիդանին: Մեր ֆուտբոլիստը երկրորդ հորիզոնականում նշել է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին, իսկ երրորդ տեղում` «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմին:

Ըստ բրիտանական պարբերականի` քվերակության ժամանակ ֆուտբոլիստները սովորաբար նշում են ակումբներում իրենց մարզիչների անունները, հիշատակելով Բելգիայի հավաքականի առաջատարներից Էդեն Ազարին: Վերջինս քվերակել է իր թիմի՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի օգտին:

«Մոուրինյոյի գլխավորությամբ «Յունայթեդը» 3 տիտղոս է նվաճել: Այնուամենայնիվ, Մխիթարյանը քվեարկել է Զիդանի օգտին՝ այդ կերպ շշպռելով պորտուգալացի մասնագետին»,- գրված է Metro պարբերականում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am