Այս պահին Հանրապետական մարզադաշտում ընթանում է Հայաստան-Լեհաստան հանդիպման առաջին կեսը: Լեհաստանի հավաքականի երկրորդ գոլից հետո մարզադաշտի հյուսիսային
տրիբունայում գտնվող լեհ երկրպագուները «խլոպուշկա» պայթեցրին: Ինչի հետևանքով ծեծկռտուք սկսվեց լեհերի և հայ կարմիր բերետավորների միջև:
Նշենք, որ Հայաստանը արդեն իսկ առաջին կեսում ձախողվեց՝ սեփական դարպաս ընդունելով երկու գնդակ:
Լուսանկարը՝ Photolure-ի
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am