Համացանցում է Հայտնվել Բացառիկ կադրեր ինչպես են սպանում «Յապոնչիկ»-ի իրավահաջորդ «օրենքով գող»-ին.

Զապորոժիեյում գտնվող առանձնատներից մեկում սպանել են «օրենքով գող» Ալեքսեյ Պետրովին (Պետրիկ, Լենյա Խիտրով)։ apostrophe.ua -ի տեղեկություններով մարդասպանները երկու ուժեղ տղամարդիկ էին, ովքեր սառնասրտորեն սպանել են Պետրովին և անհապաղ անհետացել։ Ենթադրվում է, որ զոհը Մոսկվայի սլավոնական հանցավոր կլանի առաջնորդ էր։ Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, Պետրովը զբաղվել է Սև լեռան աղբանոցում կուտակված արդյունաբերական թափոնների իրացմամբ։

2009 թվականին «օրենքով գողեր»-ի հավաքից հետո Պետրիկին անվանել են Վյաչեսլավ Իվանկովի՝ «Յապոնչիկ»-ի իրավահաջորդ։ Ներկայումս քննիչներն աշխատում են դեպքի վայրում։ Հարուցվել է քրեական գործ «դիտավորյալ սպանություն» հոդվածով։

 

 

Մանրամասները  Actual Today-ի  Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ politik.am