Նոր Բացառիկ կադրեր երգիչ Գուրգեն Դաբաղյանի հարսանիքից

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ երեկ երգիչ Գուրգեն Դաբաղյանի հարսանիքն էր ու ներկայացրել է նրա և Իննայի պսակադրության ֆոտոշարքը։ Զույգը հայկական ավանդական հարսանիք է կազմակերպել, որին ներկա է եղել մոտ 450 հյուր ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից:

Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում պսակի արարողությունից հետո նրանք իրենց խնջույքը շարունակել են Երևանի ռեստորանային համալիրներից մեկում, որտեղ կայացել է նաև զագսի արարողությունը:

 

Tert.am Life-ը լուսանկարել է նաև հարսանեկան խնջույքը և երգչի հետ խոսել տպավորությունների, սիրելիի պարի, հուզիչ պահերի ու կնոջ հետ հարաբերությունների մասին:

«Շատ լավ օր ունեցանք, նույնիսկ դժվարանում եմ նկարագրել: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, մինչև ուշ գիշեր պարել ու ուրախացել ենք: Կազմակերպչական բոլոր հարցերով ես ու Իննան միասին ենք զբաղվել, ամեն ինչ միասին ենք որոշել»,- ասաց երգիչը:

Իննան իր հարսի պարը ներկայացրել է Գուրգենի կատարման ներքո: Երգիչը հայտնեց, որ ընտրել են երգ, որը նախկինում հնչել է, սակայն հայտնի չէ: Իրենք մոտ 2 ամիս աշխատել են երգը նոր գործիքավորմամբ ու մոտեցմամբ ներկայացնելու համար:

«Ստեղծագործությունը նախկինում երգված է, բայց, չեմ կարծում, որ հայտնի է: Նախապատրաստական փուլում խելք խելքի տալով՝ հասկացանք, որ ավելի հետաքրքիր կլինի, եթե հարսի պարը լինի իմ կատարման ներքո: Ես մինչև վերջ չէի տեսել հարսի պարը, միայն հարսանիքից մեկ օր առաջ սրահում փորձ անելու ժամանակ ինչ-որ պահեր տեսա, սակայն ամբողջական տարբերակը տեսա հենց հարսանիքի ժամանակ: Շատ գեղեցիկ էր»,- ասաց Գուրգենը:

Ըստ երգչի՝ օրվա ընթացքում հուզիչ պահեր շատ են եղել․ «Ինձ համար եկեղեցու արարողությունն էր շատ հուզիչ, զագսի արարողության ժամանակ ևս հուզվել էի, երբ նաև պաշտոնապես ամուսնացանք: Հարսի բարեկամների, ծնողների համար շատ հուզիչ էր, երբ Սիլվա Հակոբյանը երգեց «Նորահարսիկ» երգը:  Այդ պահին և՛ կինս էր հուզվել, և՛ իրենք, և՛ նույնիսկ Սիլվան»,- պատմեց երգիչը ու հավելեց, որ Սիլվան, որպես հյուր, հարսանիքին չի մնացել միայն իր կարգավիճակից ելնելով: Մյուս բոլոր գործընկերները եղել են հարսանիքի հյուրերի թվում:

Գուրգենը հատնեց, որ ինքն ու սիրելին  2 տարի է՝ միասին են, մեկ տարի՝ նշանված: Իննան նախորդ տարի է ավարտել դպրոցն ու ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժին: «Քանի որ կինս Ռուսաստանում էր ապրում, այնտեղ է ընդունվել համալսարան: Հավանաբար, ուսումն այնտեղ էլ կշարունակի»,- ասաց Գուրգենը:

31-ամյա երգչից հետաքրքրվեցինք, թե ինչպես է իրենց հարաբերությունների վրա անդրադառնում 12 տարվա տարիքային տարբերությունը: «Դա մեզ չի խանգարում: Իր կողքին ես ինձ ավելի երիտասարդ եմ զգում: Կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ տարիքային տարբերությունն ավելի է ամրացնում հարաբերությունները: Մենք կես բառից, կես հայացքից հասկանում ենք իրար»,- ասաց նա:

Զույգն իր մեղրամիսը կվայելի Բալի կղզում, ուր կմեկնեն 2 օրից: Մինչև այդ նրանք հասցրել են ծանոթանալ հարսանեկան նվերներին, որոնք, Գուրգենի խոսքով, շատ լավն են ու թանկարժեք, սակայն որևէ մեկն առանձնացնել չի ցանկանում:

 

Մանրամասները Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.