Ուկրաինայի Խարկով քաղաքի դատարանը 2 ամսով կալանավորեց 20-ամյա Ալյոնա Զայցեվային, որը 5 մարդու մահվան պատճառ է դարձել: Հոկտեմբերի 18-ի երեկոյան Ալյոնա Զայցեվան «Lexus» ամենագնացով քաղաքի փողոցներով «գոնկա» է մտել իր ընկերոջ մեքենայի
հետ: Այս «մրցարշավի» ժամանակ նա հսկայական արագության տակ անցել է կարմիր լույսի տակով, դուրս եկել մայթեզր և վրաերթի ենթարկել այնտեղ կանգնած մի խումբ հետիոտների: Վրաերթի արդյունքում 5 մարդ տեղում մահացել էր, ծանր վնասվածքներ էր ստացել 6-ը: Այսքանից հետո, բուժհետազոտությամբ պարզվել էր, որ աղջկա արյունը թմրանյութեր է
պարունակել: Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: Ալյոնա Զայցեվան քաղաքի նախկին դատախազ, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Դմիտրի Զայցեվի խորթ քույրն է: Աղջկա հայրը քաղաքում հայտնի գործարար է:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com