Lragir.am-ը Գրում է.
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն արձագանքել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում նա նախարարին մեղադրել է իր աշխատասենյակ ներխուժելու և հովանավորչության մեջ:
Հարությանը նշել է, որ Դեմոյանի գրածները չեն համապատասխանում իրականությանը և լրջանալու կոչ է արել: Հարությունյանը նշել է, որ Դեմոյանն աշխատասենյակ չունի, քանի որ տեւական ժամանակ որևէ պաշտոն չի զբաղեցնում այդ ինստիտուտում:
Նախարարը նշել է, որ Դեմոյանը ինստիտուտի ղեկավարի պաշտոնակատարին ստիպել է ազատման դիմում գրել և զբաղեցրել է տնօրենի սենյակը: Հարությունյանը պատմել է, որ Դեմոյանին զգուշացրել են նրա գործողությունների անօրինականության մասին և հայտնել, որ դիմելու է ոստիկանապետին նրան ինստիտուտից դուրս հրավիրելու համար:
Մանրամասները Տեսանյութում ՝