Նաիրա Մովսիսյանը ներողություն է խնդրել հայերից

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այս օրերին շատ քննարկվեց, այն տեսանյութը, որտեղ ես օգտագործել եմ /քոչվոր/ բառը։ Իմ շատ սիրելի երկրպագուներին եւ բոլոր նրանց, ում նյարդայնացրել է իմ խոսքը, ասեմ, որ դա պարզապես իմ կողմից անփույթ մոտեցում է եղել։ Ինչի համար ներողություն եմ ուզում խնդրել իմ կողմից, իմ շատ սիրելի հայերիս։ Ճիշտ չեմ արտահայտվել, ինչ խոսք։

Անկեղծ բառը կարող է միտք փոխել, ես քոչվոր բառը իրականում ցանկացել եմ օգտագործել, այնտեղ որ նախորդ իշխանությունները, մեզ՝ հայերիս քոչվոր են դարձրել, երբ օդանավակայանում ընկերներիս էի ճանապարհում Բրյուսել ու շատ լցված էի։ Անմիտ բան է ստացվել իմ կողմից, բայց ես այն չեմ, ինչպես որ կարելի է ինձ բնութագրել։ Հայցում եմ ձեր ներողամտությունը»:

Հիշեցնենք, որ Նաիրա Մովսիսյանը փողոցային պայքարով իշխանափոխության մասին խոսելիս ասել էր, որ քոչվոր ցեղ ենք:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.