ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը դիմավորել է հաղթանակով վերադարձած Եվրոպայի չեմպիոններին:
Հայաստանի հունահռոմեկանա ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) նվաճեց Եվրոպայի 2018 թ. չեմպիոնի տիտղոսը:
Այսօր՝ մայիսի 2-ին,ինչպես մանրամասնում է mvideo.am -ը Կասպիյսկում ընթացող մրցաշարի եզրափակչում նա 7:0 հաշվով հաղթեց Սերբիան ներկայացնող Միխեիլ Կաջաիային:
Մինչեւ եզրափակիչ հասնելը երեկ նա 1/8 եզրափակչում հաղթել էր Իսրայելը ներկայացնող Ռոբերտ Ավանեսյանին, քառորդ եզրափակչում՝ հույն Լաոկրատիս Կեսիդիսին: Կիսաեզրափակչում էլ պայքարից դուրս էր թողել ֆին Մատի Էլիաս Կուսմանենին: