«Ադրբեջանցիները «ֆանարիկը» պահել էին մեր աչքերին,մտածում էինք՝ վերջ...»․ արցախցի երիտասարդ մոր պատմությունը

Սպասում էինք, որ մի պաշտոնյա կգա, հույս կտա, բայց ոչ մեկ չեկավ։ Մի զինվոր եկավ, ասաց՝ թե այս գիշեր ողջ մնացինք, ամեն ինչ լավ է լինելու։ Սա այն ծայրահեղ վիճակն էր, որ մտածում էինք՝ վերջ։ Iravaban.net-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Մարիաննա Սաֆարյանը։

«Առավոտ արթնացանք, ասեցին, որ պետք ա տեղահանվենք, հետո ասեցին, թե Ադրբեջանը չի թողնում ոչ մեկին դուրս գալ։ Խառնաշփոթ էր։ Ինտերնետ չկար, լույս չկար։ Նկուղից մենակ դուրս էի էկել, որ պապայի հետ կապի դուրս գայի՝ իմանայի՝ ամեն ինչ նորմալ ա։ Հետո էկան ասեցին, որ ով ուզում ա, իր մեքենայով պիտի դուրս գա»,- պատմում է Մարիաննան։

Մանրամասն տեսանյութում՝

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.