«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը անրադարձել է ՌԴ Պետդումայի նախագահը Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվի իր գործընկերոջ հետ հանդիպմանը սպառնացել է Հայաստանին: Արսեն Սարգսյանը ստորև արձագանքել է.
Դատապարտում ենք Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի սպառնալիքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Եվ որպես անկուսակցական, Հայամետ և Պետականամետ և ՀՀ-ի ինքնիշխան ու ժողովրդավարական՝ ՀՀ-ի քաղաքացի և «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ -ի նախագահ պահանջում ենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia հստակ պատշաճ և պետականամետ կոշտ պատասխանի և ՀՀ-ում ՌԴ-ին դեսպանին նոտա հղի և պահանջի, որ մեր երկրի ներքին և արտաքին հարցերին չխառնվեն, հստակ ասի նաև ՀՀ-ի Սահմանադրությամբ Հայաստանը Ինքնիշխան և ժողովրդավարական երկիր է, ոչ ոք իրավունք չունի սպառնալիքով խոսի ՀՀ-ի հետ, որ էդ երկար քիթները չմտցնեն Հայաստանի ինքնիշխան, Պետականության ներքին և արտաքին և միջազգային գործերի մեջ և որպես ՀԿ-ի
նախագահ կրկին անգամ դատապարտում ենք Վ.Վոլոդինի սպառնալիքը մեր երկրի նկատմամբ և մենք դիմում ենք ՌԴ-ին՝ պահանջելով կատարել իր պարտավորությունները, որ անհապաղ կատարե՛ք նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետը որը վերաբերվում Լաչինի միջանքին, Արցախը Հայաստանին կապող միակ անձեռնամխելի միակ ճանապարհը արդեն փակ է 64 օր, 120000 արցախահայեր և Արցախը գտնվում է շրջափակման մեջ հաճախակի անգամներ ադրբեջանական կողմը կտրում է գազամատակարարումը, պահանջում ենք կատարել 3-րդ կետը, 7-րդ կետը և ամենակարևորը 8-րդ կետը որը վերաբերվում է բոլոր գերիների վերադարձին: Իսկ եթե իվիճակի չեք կատարել 6-րդ կետը որը ստանձնել եք, կամ դա հնարավոր չէ ապահովել, տեղեկացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահին և Լեռնային Ղարաբաղին և Հայաստանի Հանրապետությանը դրա մասին եւ նպաստել կարգավորման միջազգային մեխանիզմների գործարկմանը՝ միջազգային բազմազգ խաղաղապահ զորքերի տեղակայմանը։
Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան