Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվի Միլլի Մեջլիսի ղեկավար Սագիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ նախազգուշացրել է եվրոպական կառույցներին, մասնավորապես՝ Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը ներգրավելու փորձերից։ Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը։
«Եկեք ելնենք այն բանի, որ կա որոշում պետությունների ղեկավարների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների մակարդակով, մենք առաջնորդվելու ենք դրանով և մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որ այդ պայմանավորվածություններն իրականացվեն։ Եվ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել երկիրը»,- երկուշաբթի օրը Վոլոդինի խոսքերը մեջբերել է Պետդումայի պաշտոնական կայքը։
Դումայի խոսնակի կարծիքով՝ ԵԽԽՎ-ի և Եվրախորհրդարանի ներգրավումը ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը «կսրի իրավիճակը, ավելի շատ նոր խնդիրներ կստեղծի, և եթե դա անում են, ապա պետք է պատասխանատվություն կրեն հետևանքների համար»։