Սախալինում հզոր պայթյուն է որոտացել բնակելի շենքում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ 4 երեխա, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Պայթյունի հետևանքով՝ փլուզվել է հինգ հարկանի շենքի մի մասը, իսկ բնակիչները դեռ փլատակների տակ են։
Ըստ մարզպետի՝ պայթյունը կարող էր տեղի ունենալ գազի արտահոսքի պատճառով, սակայն, ինչպես հետագայում պարզվել է, շենքը գազաֆիկացված չի եղել։