Ահա, թե ինչու է հրաժարական տվել Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը...

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հեռացել է պաշտոնից, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:Տեղի է ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ Արթուր Պետրոսյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթները:

Քննարկման արդյունքում Արթուր Պետրոսյանը ներկայացրել է իր դիրքորոշումը եւ հիմնավորումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշվել է, որ Ազգերի լիգայի մրցաշարին նախապատրաստվելու համար քիչ ժամանակ է մնացել, իսկ ազգային հավաքականին պետք են փոփոխություններ. Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է Ռուբեն Հայրապետյանի կողմից:

ՀՖՖ նախագահը եւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը փոխադարձ շնորհակալություն են հայտնել համատեղ աշխատանքի համար:

Նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտ օրերս:

Հիշեցնենք, որ նախորդ երկու ընկերական հանդիպումներում Հայաստանի հավաքականը Երեւանում 0:0 հաշվով խաղաց Էստոնիայի թիմի հետ եւ 0:1 հաշվով պարտվեց լիտվացիներին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ newstime.am