Երգիչ, լուսանկարիչ Ռոբերտ Քոլոյանն այլեւս չի շարունակում պայքարը «Հայաստանի ձայն»-ի չորրորդ եթերաշրջանում: Թեև օրերս նա դուրս է մնացել նախագծից, ինչպես նշում է, կարողացել է իրական հաջողության հասել:
Պարզվում է՝ «Նոկաուտ» փուլում կատարելով Պատրիկ Ֆիորիի «Les Montagnes d'Arménie» երգը՝ Ռոբերտին հաջողվել է հուզել հենց ֆրանսահայ հայտնի երգչին: Վերջինիս արձագանքն այդ առիթով չի ուշացել:
«Էմոցիաներն ուղղակի խեղդում են ինձ: Երբ անակնկալ հաղորդագրություն ես ստանում անձամբ Պատրիկ Ֆիորիից՝ իր պաշտոնական ինստագրամյան էջից, որտեղ գրել է, թէ ինչքան է հավանել ելույթս, որ ես իրեն մեծ էմոցիաներ եմ պարգեւել, եւ որ ելույթիս տեսագրությունով կիսվել է իր թվիթերյան էջում։
Շատ շնորհակալ եմ, Պատրիկ, արձագանքի համար: Ուրախ եմ, որ կարողացել եմ երգը տեղ հասցնել եւ այս տեսակ ողջունում ստանալ։ Սա է ինձ համար իրական հաղթանակը»,-գրել է Ռոբերտ Քոլոյանը:
Տեսանյութը դիտեք ստորև՝
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ info24.am