Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ևԵվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հերթական հաղթանակ է տոնել պրոֆեսիոնալ ռինգում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դուբայում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի Probellum պրոմոութերական ընկերության մրցաշարում Հովհաննես Բաչկովը մենամարտի 8-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է 39-ամյա արգենտինացի Կրիստիան Կորիային։
Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեք անգամ դարձել է բրոնզեմեդալակիր (2017, 2019, 2021), Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է (2017, 2019), Տոկիոյի32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: Իր առաջին մենամարտըպրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 2020 թվականին: