«Ո՞ւմ շահը պաշտպանեք, հԸ՞ն.... պետք է ԱԺ-ում ձևավորել Նժդեհյան, Զորավար Անդրանիկի...գաղափարախոսական առողջ և Ի շահ համայն Հայ Ժողովրդի...». «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ նախագահ

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան անրադարձել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությանը. 

 

Պլպլուն մազերով, «Ղրիմ նաշ, Ղրիմ վաշ», ասող «տղեն» ասում ա. թե բա, «մեր օրակարգը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանին ու իշխանությանը վռնդել».

Հ.Գ. Ինչպես կասեր ձեր քաղաքական «կնքահայրը» «Իյա՜, իրո՞ք...». Ո՞ր գաք իշխանության ո՞ւմ շահը պաշտպանեք, էլի ասեք. «Ղրիմ նաշ, Ղրիմ վաշ»... ռուսյօ «ցար» պուԾինի շահը կամ սպասարկե՞ք, հԸ՞ն...

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը գնա, թե մնա, «ընդիմությանը» Ես և Ժողովրդավար Ժողովուրդը պետք է մերժի, հուր հավիտյան, և պետք է ԱԺ-ում ձևավորել Գարգեին Նժդեհյան, Զորավար Անդրանիկի, Մոնթեի, և Սպարապետ Վազգեն Սարգսյանի գաղափարախոսական առողջ և գիտակից և ՀԱՅԱՄԵՏ, ի շահ Պետականության, Ի շահ համայն Հայ Ժողովրդի, հանուն ՀԱՅԱՍՏԱՆԻ առողջ Ընդիմություն, որը կմտածի առաջին հերթին, համայն հայ ժողովրդի խնդիրների լուծման, Արցախի խնդիրների կարգավորման, Հայաստանի անվտանգության, Հզոր Երկիր ստեղծելու, Հանուն Սուրբ Հողի, որը ուղղակի հող չէ, այլ նրա մեջ թափված է Եռաբլուրում անմահացած մեր ՀԵրոսների արյամբ պահած այս երկիրը, Հայոց Բանակի հզորացման, և այլ հարցերով, և դուք և ձեր քաղաքական հայրերը պետք հեռանաք ու ցավ ու տառապանք տեսած համայն Հայ Ժողովրդին թողնեք հանգիստ...

Հարգանքով՝ ԱՐՏՏԱ-ՎԱՆ Հայրենասիրական, Բարեգործական, Իրավապաշտպան ՀԿ նախագահ՝ Արսեն Սարգսյան

Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ ընդդիմությունը չի փորձում ազդել այս փուլում ընթացող գործընթացների վրա։

«Ընդդիմությունն անում է իրենից կախված գրեթե ամեն ինչ։ Ընդդիմությունը հանդիպումներ է ունենում մարզերում, Երևան քաղաքում քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, տարբեր մասնագիտական կառույցներ ներկայացնող գործիչների հետ, փորձում է գեներացնել դժգոհությունը, բացատրել մարդկանց, թե ինչ է կատարվում մեր երկրում։ Եվ ընդդիմությունը ի՞նչ պետք է անի։ Իմպիչմենտի հարց մեկ տարի, ըստ Սահմանադրության, ընտրությունից հետո չենք կարող բարձրացնել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է սահմանամերձ համայնքների բնակիչների բողոքներին, Վանեցյանը նշեց, որ իշխանությունն է պատասխանատու երկրի անվտանգային համակարգի համար։ «Մենք ընտրություններից առաջ, ընտրությունների ժամանակ, փողոցային պայքարի ժամանակ, երբ ասում էինք՝ էս կապիտուլյանտներին պետք է դուրս շպրտել, որովհետև նրանք չեն կարողանում ապահովել մեր երկրի անվտանգությունը, մեզ մեղադրում էին, որ մենք պատերազմի կողմնակից ենք, որ պատերազմ ենք հրահրում, որ մենք ռևանշիստների ուժ ենք և այլն։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ 660 հազար ՀՀ քաղաքացի ընտրել է այս իշխանություններին։

Շատ կարևոր մի հանգամանք կա, ընտրությունների ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը մուրճը ձեռքին շրջում էր Հայաստանի մարզերում և ասում՝ մենք անվտանգային հարցերը լուծել ենք, մենք խաղաղության դարաշրջան ենք բացում, մենք չենք ունենալու ոչ մի կորուստ այլևս, մեր երեխաները չեն զոհվելու սահմանին, մենք թույլ չենք տալու, որ ՀՀ սուվերեն տարածքի վերաբերյալ լինի ոտնձգություն, Սյունիքի հարց ընդհանրապես չկա, միջանցքի հարց ընդհանրապես չկա, հիմա պետք է այս «կոռուպցիոներներին», ժողովրդից գումարներ գողացածներին սաղին թափ տանք, փողերը հետ բերենք, լավ ապրենք։ Ընտրությունների ավարտից հետո մենք ականատես եղանք, թե Ադրբեջանի իշխանություններն ինչ ուժի սպառնալիքներ են մեր նկատմամբ հնչեցնում, և որևէ արձանագքն չենք ստանում մեր իշխանությունների կողմից։

Այսինքն՝ մենք գրեթե ամենօրյա ռեժիմով ունենում ենք մեր բնակիչների վախ, մարդիկ ապրում են նկուղներում, վախի մեջ։ Այսօր ընդդիմադիր որևէ պատգամավորի թույլ չեն տալիս այցելել առաջնագիծ։ Ժողովուրդ, եկեք բոլորս միասին հասկանանք՝ ինչպե՞ս պետք է պայքարենք այս իշխանությունների դեմ, ինչպես գեներացնենք այդ դժգոհությունը, նրանց դուրս շպրտենք։ Մեր օրակարգը չի փոխվել՝ մեր օրակարգը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանին ու իշխանությանը վռնդել և երկիրը բերել նորմալ վիճակի»,- ասաց Արթուր Վանեցյանը։

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.