«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկնել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ռեկորդը գոլային փոխանցումների քանակով առաջին երեք հանդիպումներում: Հայ ֆուտբոլիստն արդեն կատարել է 5 գոլային փոխանցում:
Նման արդյունավետություն 1994-1995 թվականների առաջնություններում ցույց է տվել Ռուել Ֆոքսը:
Երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Լեսթերի Սիթի» հետ հանդիպման հաշիվը բացեց Մխիթարյանի փոխանցումից հետո: Աչքի ընկավ Մարկուս Ռեշֆորդը:
Ինչպես արդեն հայտնել ենք, 5-րդ փոխանցումը նա կատարել է «Լեսթեր Սիթիի» հետ այսօր կայացած խաղին:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ info24.am