ՄԻԵԴ-ը մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տվել Բաքվին

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տվել Բաքվին՝ տեղեկություններ տրամադրելու նոյեմբերի 16-ից Սյունիքի մարզի սահմանային հատվածից գերեվարված զինծառայողների վերաբերյալ։

Ստրասբուրգ դիմումներ ուղարկել էին ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակը, ինչպես նաև իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը։ Նրանք խնդրել էին հրատապ միջոցներ կիրառել՝ տեղեկատվություն ստանալու ադրբեջանական զինուժի կողմից գերեվարվածների մասին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.