Ինչո՞ւ են անչափահասները գնում ինքնասպանության

Նոյեմբերի 2–ին ժամը 18։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ քաղաքացին ինքնասպան է եղել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։ Փրկարարները կամրջի տակից հայտնաբերել են Հ․ Ա․-ի ծնված 2005 թ․դին։
Ըստ ականատեսների տղան դեպքի պահին եղել է միայնակ ու ինքն է իրեն նետել կամրջից: Այդ օրը տղան դպրոցից դուրս էր եկել, որ գնար մաթեմատիկայի պարապմունքի, բայց չէր գնացել:
«Տղայի մոտ գրություն կամ հուշող որևէ բան չէր հայտնաբերվել, գտել են միայն անձնական հեռախոսը, որտեղ ևս կասկածելի բան չի եղել:
Իրավապահների հետ զրույցում պատանու ծնողները նշել են՝ կասկած անգամ չունեն, թե ինչի հետևանքով կարող էր նա գնալ այդպիսի քայլի:

Ասում են՝ տղան եղել է ինքնամփոփ ու քչախոս, հիմնականում զբաղվել է իր դասերով և հեռախոսով։
Դեպքի նախորդ օրը նա ծնողների, հարազատների հետ իր տարեդարձն է նշել, ամեն ինչ նորմալ է եղել:
«Նորմալ ընտանիքի երեխա էր, մայրը ուսուցչուհի է, հայրը՝ տաքսու վարորդ: Ունի նաև իրենից փոքր մեկ եղբայր»:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ երեխան միգուցե ինքնասպանության է գնացել «Սինիյ կիտ» խաղի պատճառով։ Խաղի մասնակցին ամեն օր խնդիրներ են առաջարկվում՝ նայել այսինչ ֆիլմը, լսել այսինչ երաժշտությունը, ամենավերջին առաջադրանքը ինքնասպան լինելն է։

Ի դեպ սա առաջին դեպքը չէ, որ երեխաները գնում են այդ քայլին

Իսկ հիմա փաստերով: 2021թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 12:15-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի տներից մեկում 14 տարեկան տղա երեխա կա կախված, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ տան տանիքում՝ ձգումներ կատարելու համար նախատեսված մետաղյա ձողից սպորտային համազգեստի գոտիով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 2007թ. ծնված անչափահաս պատանին, որի դին դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է տանիքում՝ գետնին պառկած վիճակում:
Դիակի արտաքին զննությամբ, պարանոցի հատվածում հայտնաբերվել է ճմլման ակոս, իսկ գրպանից՝ ձեռագիր գրված նամակ:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ըստ նախնական վարկածի, երեխայի ինքնասպանության գնալու հանգամանքը պայմանավորված է եղել այն բանով, որ ծնողները արգելել են նրան այդքան հեռախոսով զբաղվել, ինչն էլ երեխային դրդել է գնալ այդ քայլին:

Մյուս ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին: Մի քանի օր անհետ կորած 15-ամյա Հրաչյա Ն.-ի դին հայտնաբերվեց Հրազդանի կիրճում ծառից կախված վիճակում:
Ըստ լուրերի՝ երեխան իբր այդ քայլին գնացել էր հեռախոսային խաղի հետեւանքով, սակայն նկատենք, որ մինչ օրս դեռես քննությամբ չի հիմնավորվել այդ վարկածը եւ երեխային ինքնասպանության դեպքով նշանակվել են մի շարք փորձաքննությունն եւ նախաքննությունը շարունակվում է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.