«Զինվորի տանը» վերականգնողական բուժում ստացող, հաշմանդամություն ձեռքբերած 5 տղաներ իրենց զուգընկերուհիների հետ գեղեցիկ պարով բացելու են Հայաստանում անցկացվող Սպորտային պարերի երիտասարդների աշխարհի առաջնությունը։
Ելույթի տեսագրությունը կհրապարակվի ավելի ուշ, բայց «Զինվորի տունը» հրապարակել է ելույթի վերջին հատվածը, որտեղ երևում է դահլիճի բուռն արձագանքը։ Ներկաները ծափահարում են հոտնկայս, ծայրաստիճան հուզված՝ արցունքն աչքերին։