Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված ջրաբերցի Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն

Կոտայքի մարզպետարանը հայտնում է․

«Աբովյանի ծննդատանը ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս, ջրաբերցի Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն:

Փոքրիկը ծնվել է 3 կգ քաշով, 50 սմ հասակով:

 

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հանձնարարությամբ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աշխատակիցներն այսօր այցելել են Աբովյանի ծննդատուն՝ տեսակցելու և շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Կարինե Հայրապետյանին ու հարազատներին:

Նոր Գյուղի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Մարգարյանի կողմից էլ իրականացվել է օրհնության կարգ նորածնին և նրա մայրիկին:

Մեր հերոս տղաների կիսատ թողած կյանքի շարունակականությունը նոր ծնվող փոքրիկներն են, և տա Աստված, որ նրանք ապրեն խաղաղ ու հզոր հայրենիքում, իսկ մեր պարտքն է՝ փոքրիկ ուշադրությամբ և հոգատարությամբ կանգնել հերոս տղաների ընտանիքների կողքին:

Փա՛ռք բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.