«Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնավար տարածք». Նիկոլ Փաշինյան

«Ակնհայտ է, որ ՌԴ–ն ու ռուս խաղաղապահներն առանցքային դերակատարություն ունեն` ԼՂ–ում խաղաղության ու տարածաշրջանում իրավիճակի կայունացման հարցում։ Բայց պետք է նշեմ, որ իրավիճակն այնքան կայուն չէ, որքան կցանկանայինք»,– Սոչիում ընթացող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ասաց Փաշինյանը` հավելելով, որ անցյալ տարի նոյեմբերից հետո տասնյակ մարդիկ են զոհվել` երկու կողմերից էլ և ընդգծեց` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերակատարությունն ու ՌԴ–ի դերակատարությունը` ռազմական գործողությունների դադարեցման հարցում։։

«Միջադեպեր են տեղի ունենում ինչպես ԼՂ–ում, այնպես էլ ՀՀ սահմաններին։ Այս տարվա մայիսի 12-ից հետո մենք փաստացի ճգնաժամային իրավիճակ ունենք հայ-ադրբեջանական սահմանին։ Մեր գնահատականն այսպիսին է` Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնավար տարածք։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը նշված չէ, բայց պետական սահմանը գոյություն ունի, և դա ՀՀ ինքնավար տարածքն է»,- ասաց Փաշինյանը հավելելով, որ, ճանապարհների ապաշրջափակումը ևս շատ կարևոր է մեզ համար:

Անդրադառնալով ԼՂ խնդրին` ՀՀ վարչապետն արձանագրեց, որ այն պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով գերիների թեմային նշեց, որ համաձայն չէ Ադրբեջանի նախագահի տեսակետի հետ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.