200 հազ․ $ արժեքով ծառայողական մեքենա Ալեն Սիմոնյանի համար. (ՖՈՏՈ)

socialmedia.am-ը գրում է  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750Li 2011 թ․ արտադրության ծառայողական ավտոմեքենան կհանձնվի Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Կառավարությունը համապատասխան որոշում է մշակել, որով մեկ անձից գնման ընթացակարգով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար նոր ծառայողական մեքենա ձեռք կբերվի՝ BMW 750Li xDrive LCI։

 

Որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգում է։ Հիմնավորման մեջ նշվում է, որ այժմյան մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ և նպատակահարմար չեն։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.