«Տրանսգազ» ընկերության ինքնասպան եղած տնօրենի թոռանը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան «Տրանսգազ» ընկերության ինքնասպան եղած տնօրենի թոռանը կալանավորելու համար: Նշենք, որ Սերժ Վարդանյանը ՀՀ քննչական կոմիտեում անցնում է մի շարք աղմկահարույց գործերով եւ դեռ ավելին սա առաջին դեպքը չէ, որ հայտնի գործարարի թոռնիկները հայտնվում են իրավապահների տեսադաշտում:

2018 թվականին էլ Սարգիս Վարդանյաննը ժամը 04:40-ի սահմաններում իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, չունենալով վարորդական վկայական, 2 ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով` Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ լապտերները միացված վիճակում: 60 կմ/ժ երազանցելով 113 կմ/ժ արագությամբ ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում բախվել է ՃՈ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև գովազդային վահանակին, որից հետո լքել է դեպքի վայրը և հեռացել: Վթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի վարորդ` Արեգ Դավթյանին եւ ուղևոր` Խաչիկ Գասպարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ: Վարդանյանի նկատմամբ, որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Այս արարքի համար նա դատապարտվեց 6 տարվա ազատազրկման եւ հիմա էլ եղբայրն է իրավապահների տեսադաշտում հայտնվել:

Ի դեպ այս դեպքից հետո ամիսներ անց՝ հուլիսի 9-ին, իր բնակարանում ինքնասպան եղավ նրանց պապիկը՝ «Տրանսգազ» ընկերության տնօրեն «Գազի Կոլյան»՝ Նիկոլայ Գաբրելյանը, որի մահը շատերի համար մնաց առեղծված:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.