Պուտինը, Փաշինյանը և Ալիևը կհանդիպեն Սոչիում․ Կրեմլ

Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունը՝ նվիրված ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման հայտարարության տարելիցին։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Նախատեսվում է քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի՝ երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ամրապնդման ու խաղաղ կյանքի հաստատման քայլերը։ Հատուկ ուշադրձություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը», – նշված է հաղորդագրությունում։

Նախատեսվում է նաև Պուտինի առանձին զրույցները Ալիևի և Փաշինյանի հետ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.