Հակառակորդը տեսավ, որ Հայաստանի զինված ուժերը կռվելու են, եւ էլի կտեսնեն

Վերջին գործողություններում հակառակորդը տեսավ, որ Հայաստանի զինված ուժերը կռվելու են, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանհգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Երբ հակառակորդի կողմից գործողություններ են լինում, նրանք պետք է իմանան, որ պատասխանը կստանան։ Այս անգամ տեղի ունեցան լոկալ բնույթի բավական խոշոր ռազմական գործողություններ, որի արդյունքում իրենք տեսան, որ Հայաստանի զինված ուժերը կռվելու են։ Եվ հետագա գործողություններում նույնպես տեսնելու են այդ կռվի արդյունքները։ Վերջին հաշվով, նաև ակնհայտ դարձավ, որ հակառակորդն ունի բազմաթիվ զոհեր, տեխնիկայի կորուստ, այն, ինչը մեր լրատվական կառույցները շատ ակտիվ չեն լուսաբանում։ Շատ ակտիվ լուսաբանում են մեր դիրքերի կառուցվածքը, դասավորությունն ու մարտական վիճակը», ասաց նա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.