Այսօր մի խումբ քաղաքացիներ վաղ առավոտից փակել են Հաղթանակի կամուրջը, կանգնեցրել երթեւեկությունը եւ բարձրախոսով հայտարարում են, որ այսօր ժամը 17-ին ակցիա է նախատեսված Հանրապետության հրապարակում:
Ակցիայի մասնակիցները մտադիր են ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանից պահանջելու բացահայտել, իրենց խոսքով, սեղանին դրված փաստաթուղթը, որ վերաբերում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատմանն ու սահմանագծմանը: Նրանք նաև նշում են, որ նման բողոքի ակցիաները լինելու են շարունակական:
ArmLur.am-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե արդյոք տեղյա՞կ են ակցիաներից, մասնակցել են կամ մասնակցելու՞ են, թե ոչ։