38-ամյա տղամարդն անցել է «Հաղթանակ» կամրջի եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել

Արդեն մեկուկես ժամից ավելի է՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները փրկարար հոգեբանի և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների հետ բանակցություն են վարում, որպեսզի տղամարդը, որն անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել, չգնա այդ ծայրահեղ քայլին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել:

 

ԱԻՆ հոգեբանը, պարեկային գումարտակի հրամանատարը մեկ ժամ է, ինչ բանակցում են այդ տղամարդու հետ, իսկ քիչ առաջ էլ նրանց է միացել Վարդենիսի քաղաքապետը, որը, դեպքի վայրում հավաքվածների ասելով, այդ պահին նշված վայրով անցնելիս է եղել ու, նկատելով դեպքը, մոտեցել է փրկարարներին ու պարեկներին:

Այս պահին Վարդենիսի քաղաքապետը նրա հետ բանակցություններ է վարում:

Կայքի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարող տղամարդը 38-ամյա Արտակ Ս.-ն է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.