«Գիտեք, որ Սյունիքում կան խնդիրներ, քանի որ ճանապարհների որոշ հատվածներ ադրբեջանցիները փակել են, այն ճանապարհների, որոնք ըստ քարտեզների գտնվում են սահմանից այն կողմ». Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Այդ ճանապարհները ըստ սահմանների գտնվում են Ադրբեջանի տարածքում»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ դեմարկացիա եւ դելիմիտացիա տեղի չի ունեցել, որը կհստակեցներ, թե այդ ճանապարհն ում տարածքում է, Քերոբյանն ասաց. «Երեկ վարչապետը շատ մանրամասն պատասխանեց այդ հարցին»:
Մանրամասները՝ Lurer TV-ի տեսանյութում