«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ»ՀԲԻ ՀԿ-ի նոր հայտարարությունը

Հայտարարություն

Արցախում և Հայաստանի Հանրապետության շուրջ ռուս-թուրք-ադրբեջանական խարդավանքները թեժացած են, և ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակումը մենք կապում ենք 3+3 ձևաչափի համար հարձակում է ՌԴ֊ի կողմից. այդ իսկ պատճառով առաջրկում ենք ՀՀ Կառավարությանն.

Ա. Անհապաղ դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա հարձակվելու համար.

Բ. ՀՀ-ի անունից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմել առ այն, որ հաշվի առնելով ՌԴ «խաղաղապահ առաքելության» հակասությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին, ինչպես նաև ռուսական կողմի ակնհայտ շահագրգիռ կողմնապահությունը՝ միջազգային մանդատով խաղաղապահ զորքեր տեղակայվեն Արցախից մնացած հատվածում և նրա սահմանների ամբողջ երկայնքով:

Գ. ՀԱՊԿ անդամ երկրները բացահայտ ռազմական, քաղաքական և բարոյական աջակցություն են ցույց տալիս Ադրբեջանին ու նրա բռնապետին՝ ցինիկաբար խախտելով մինչև իսկ ՀԱՊԿ Կանոնադրությունը, սկսել Հայաստանի համար սպառնալիք հանդիսացող և ՀՀ պետական արժանապատվությունն անարգող կառույցից դուրս գալու ընթացակարգ:

Դ. Րոպե առաջ դիմել և բանակցություններ սկսել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կառույցների հետ՝ Հայաստանի համար միակ ընդունելի քաղաքակրթական և անվտանգային այդ կառույցներին անդամակցելու հստակ միտմամբ:

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախգահ Արսեն Սարգսյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.