Սուրեն Պապիկյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ պաշտպանության նախարար Արաշկ Կարապետյանն ազատվել է զբաղեցրախ պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ նույն պաշտոնին նշամակվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Սուրեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար»,-նշված է հայտարարության մեջ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.