ArmDaily.am-ն «Ինսթագրամի հայ հայտնիները» շարքում այս անգամ կներկայացնի երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանի շքեղ հարսանիքը, որը տեղի է ունեցել երեկ։
Երիտասարդ, բայց արդեն մի քանի հեռուստասերիալներում նկարահանված Եվան ամուսնացել է։ Դերասանուհին առավել հայնտի է «Ոսկե դպրոց» սիթքոմից։ Հարսանիքին ներկա էին նաև Ռաֆայել Երանոսյանը, դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն ու Գրիգոր Դանիելյանը։
Հարսի ավանդական սպիտակ շորին Եվան փոխարինողն էր գտել։ Կաթնագույն ու շքեղ հարսանեկան զգեստ, օրիգինալ հարսանեկան տորթ և ռոմանտիկ տանգո սիրելիի հետ։
Դերասանուհու սիրելին Գևորգն է։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Երևանում։
Մնացած մանրամասները դեռ հայտնի չեն։ Զույգը հարսանիքից հետո մեկնել է ամուսնական ճամփորդության։