«Սպանված եղբոր վրեժը լուծողը…». Մարտիկ Երեմյանին սառնասրտորեն գնդակահարել էր թշնամին

Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը այսօր մի քանի ժամ երկկողմանի փակ էր: ԱՀ ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ այս պահին ճանապարհը երկկողմանի բաց է:

Ըստ տարածված լուրերի՝ Շուշիում քաղաքացին նռնակ է նետել ադրբեջանցիների վրա, ինչից հետո ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը: Նռնակ նետողը այդպես փորձել է լուծել դաժանորեն սպանված եղբոր վրեժը: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան նոր պատահար է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։ Ըստ Times.am-ի տեղեկությունների, նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.