«Չի փոխվելու այս մարդը: Անձամբ ասելիք ու անելիք չունի...». Грант Егорович

Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Грант Егорович-ը 

Այս մարդը չի փոխվելու

Քոչարյանական լրատվամիջոցները վերջին օրերին իսկական հարձակում էին գործել Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի դեմ: Վիրավորանքներով, հայհոյանքներով, զառանցանքի հասնող զրպարտություններով լի հրապարակումները նաև սպառնալիքներ էին պարունակել Վահրամ Աթանեսյանի հասցեին:

Մի անգամ գրել էինք, որ Ռոբերտ Քոչարյանը նման է չար երեխայի, որն իր քուչում, փողոցում զբաղված է մեկին չանգռելով, մյուսի՝ մազերը քաշելով, երրորդին՝ քարով խփելով և փորձում է դրանով ինքնահաստատվել: Ու այդ հոգեբանությունը նրա մոտ խորն է նստած, մինչև հիմա:

Դե, եթե մարդն ինքն է խոստովանում, որ քաղաքական գործիչ չէ, ապա պարզ է, որ իր քաղաքական հակառակորդների, իրեն քննադատողների հետ չի կարող քաղաքական հարթության վրա խոսել, հակաճառել, հակափաստարկներ բերել: Որովհետև դա ենթադրում է համապատասխան գիտելիքներ, համապատասխան կուլտուրա, մի բան, որից այդ մարդը զուրկ է:

Ու իրեն մնում է ահա այսպես պատասխանել: Ուրիշ ձև չգիտի: Երբ իշխանություն էր, պարզ է, որ պատասխանելու հնարավորություններն ավելի մեծ էին. ծեծել, ջարդել, փակել, ավիրել, արտաքսել: Հիմա դրանց փոխարինել են մանր մունդռիկությունները: Մեկի վրա ֆեյքերի բանակ է քսի տալիս, ֆեյսբուքյան էջը արգելափակում, Վահրամ Աթանեսյանի դեպքում լրատվամիջոցներին է քսի տալիս, երրորդի դեպքում՝ ֆեյք լուրեր տարածում:

Չի փոխվելու այս մարդը: Անձամբ ասելիք ու անելիք չունի, կամաց-կամաց իրենից յան են տալիս, մնացել է ֆեյքերի ու իրեն սպասարկող լրատվամիջոցների հույսին:

Возможно, это изображение (1 человек)

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.