Սպանվածը Լարիսայի սիրելին չէր. նա ամուսնացած էր. մանրամասներ` ձերբակալված պարուսույց Լարիսա Հակոբյանի տանը տեղի ունեցած դաժան սպանությունից

Starnews-ն արդեն տեղեկացրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկում նոյեմբերի 8-ին տեղի ունեցած սպանության գործով 3 ձերբակալված անձանց մասին:

Ձերբակալվել էի սպանվածի հարսնացուն, հարսնացուի մայրը և եղբայրը՝ 22-ամյա Մ․ Հակոբյանը։

Ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ 27-ամյա կինը պրոֆեսիոնալ պարուհի և պարուսույց, «Larisa dance» ստուդիայի հիմնադիր-ղեկավարն է։

Նշենք, որ ըստ մամուլի՝ սպանվածը Լարիա Հակոբյանի սիրելին էր, սակայն համացանցային օգտատերերից ոմանք վստահեցնում են, որ սպանվածն ամուսնացած էր:

Համացանցային որոշ օգտատերեր պնդում են նաև, որ Լարիսան չէր կարող լինել նրա սիրելին:

Նշենք, որ Լարիսան նախկինում ամուսնացած է եղել: Ավելին այդ քայլին գնացել էր 16 տարեկանում:

Հիշեցնենք, որ դաժան սպանության վերաբերյալ ավելի վաղ՝ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ 27-ամյա աղջկա եղբոր կողմից ապագա փեսային՝ Արսեն Սիմոնյանին, սպանելու պատճառը եղել է հայհոյանքը: Բանն այն է, որ նոյեմբերի լույս 8-ի գիշերը 36-ամյա Արսեն Սիմոնյանն իր սիրելի աղջկա տանն է եղել, ընտանիքի անդամները սեղանի շուրջ նստած են եղել: Այդ ընթացքում փեսայի հեռախոսահամարին նամակ է եկել, երբ ապագա հարսնացուն հետաքրքրվել է՝ ով է գրել Արսեն Սիմոնյանին, վերջինս հրաժարվել է ընկերուհուն տալ հեռախոսը և առհասարակ ցույց տալ, թե ով է իրեն նամակ գրել:

Հեռախոսահամարին եկած նամակի շուրջ զույգի մեջ սկսվում է տհաճ խոսակցություն, որի ժամանակ Արսեն Սիմոնյանը բռնում է իր հարսնացուի կոկորդը:

Այս տեսարանը տեսնելով հարսնացուի ընտանիքի անդամները խառնվում են վեճին, հնչում են հայհոյանքներ, որից հետո աղջկա եղբայրը դանակով հարվածում է ապագա փեսային՝ Արսեն Սիմոնյանին, ինչից էլ նա մահանում է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.