Ժամանակն է 3+3 ձևաչափի ծրագրերը գործնական դաշտ տեղափոխել. Զախարովա

Ռուսաստանը հավանություն է տվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի ստեղծմանը և կարծում է, որ ժամանակն է գործնական դաշտ տեղափոխել դրա առնչությամբ ծրագրերը։ Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է Սպուտնիկ Արմենիան։

«3+3» ձևաչափը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին` հենց սրանից էլ ելնում ենք մենք», ասել է Զախարովան:

Մեկնաբանելով Վրաստանի դիրքորոշումն այս ձևաչափի առնչությամբ՝ Զախարովան նշել է, որ Թբիլիսիից լսում են հակասական հայտարարություններ այդ խորհրդատվական մեխանիզմին մասնակցելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ դա ինքնիշխան երկրի դիրքորոշումն է։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.