Ինչպես է տղամարդը ծեծում է մի կնոջ, հարվածում ոտքով. քաղաքացիները փորձել են օգնել կնոջը

Քիչ առաջ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ տղամարդը փողոցում բռնություն է գործադրում երիտասարդ մի կնոջ նկատմամբ: Նա նախ իջեցնում է կնոջը մեքենայից, ապա ձեռքերով խփում գլխին ու մարմնի այլ հատվածներին, այնուհետեւ՝ ոտքով հարվածում:

Տեսանյութում կինն աղերսագին օգնություն է խնդրում մարդկանցից: Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Զառա Ղազարյան անունով օգտատերը:

Տարածքում լսվում է նաև մի քանի հոգու ձայն, որոնք, դատապարտելով տեղի ունեցած բռնությունը, նշում են, որ պատրաստվում են ոստիկանություն դիմել:

«Հայկական ժամանակին» ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց՝ դեպքի հետ կապված ահազանգ չեն ստացել, սակայն տարածվող տեսանյութն ուսումնասիրվում է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.