Իսրայելի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ են ներկայացրել

Իսրայելի խորհրդարանի մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և ապրիլի 24-ը որպես հիշատակի օր նշելու օրինագիծ են ներկայացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Jerusalem Post-ը: Օրինագծի հեղինակներն են «Շաս» կուսակցությունը ներկայացնող պատգամավորներ Յաակով Մարգին, Հաիմ Բիտոնը, Մոշե Արբելը, ինչպես նաև «Լապիդ» կուսակցության պատգամավորներ Յուլի Էդելշտեյնը, Իսրայել Կացը և Յոավ Կիշը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.