Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Երևանի Ազատության հրապարակում 18։00-ից անց է կացվել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» (կազմակերպության նախագահն է Դանիել Իոաննիսյանը - խմբ.) աերոնկարահանման միջոցով իրականացրել է ցույցի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:17-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 3700 հոգի։
«Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից»,- գրում է ԻՔՄ-ն: