Կոստա Ռիկայում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 12 մարդ է մահացել, որոնցից 10-ն ամերիկացի զբոսաշրջիկներ են, 2-ը՝ անձնակազմի անդամներ, Կոստա Ռիկայի քաղաքացիներ: Վթարը տեղի է ունեցել Գուանաչաստե գավառի մոտ գտնվող լեռնային տարածքում:
Հաղորդում է euronews-ը: Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գիշերը մի ամուսնական զույգ, նրանց երեք որդիները, ինչպես նաև հարազատները որոշել են գնալ էքսկուրսիա:
Արդեն հայտնի է օդաչուներից մեկի ինքնությունը. նա Կոստա Ռիկայի նախկին նախագահ Լաուրա Քինչիլայի զարմիկն է: Վթարի ենթարկված ինքնաթիռը պատկանում էր Nature Air-ին:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com