Նիկոլ Փաշինյանը խոսել է 3+3 ձեւաչափի մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության դիրքորոշումը տարածաշրջանային համագործակցության 3+3 հնարավոր ֆորմատի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմայի վերաբերյալ խոսել է Հանրային հեռոստաընկերությանը տված հարցազրույցում։

«Մեր դիրքորոշումը հետևյալն է, որ 3+3 հնարավոր ֆորմատը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք արդեն համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներով»․- ասել է Փաշինյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.